Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը

Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքում: Այս մասին ասված է Հնդկաստանի ցամաքային զորքերի հայտարարության մեջ, գրել է ANI գործակալությունը։
«2025 թվականի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Պակիստանի բանակը հսկողության գծի ողջ երկայնքով կրակ է բացել փոքր զենքերից», - նշել է հնդկական բանակը:
Խոսքը Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում Կուպվարա, Ուրի և Ախնուր շրջանների մասին է։ Հնդկական բանակն արագ արձագանքել է: