Թեստ․Կկարողանա՞ք ճիշտ նշել խմբերի անվանումները

Թեստ․Կկարողանա՞ք ճիշտ նշել խմբերի անվանումները

Ամբոխը մեծ, տարերային հանրույթ է, որ վերաբերում է մարդկության հնագույն քաղաքակրթությանը և նկարագրում է իրենով մարդկային հասարակության զարգացումը, էվոլյուցիան։

Համատեղ բնակություն հաստատած առաջին մարդիկ հնագույն ժամանակներում իրենցից ներկայացնում էին ամբոխ՝ անհատների հուզված հանրույթ, որը տիրապետում է հսկայական, անսահման ուժի և ընդունակ է մեկ ակնթարթում ստեղծել կամ վերացնել, բարձրացնել կամ իջեցնել մարդուն։

Ներկայիս բանական մարդը, ինչպես բնորոշել է Կառլ Լիննեյը Homo Sapiens անցնում է ամբոխային գիտակցության մարդկային կյանքը ցնցող սոցիալ-հոգեբանական ճգնաժամերի, հասարակական կյանքի անցումային շրջանների, անբարեկեցության, տագնապի, անարդարության, սեփական գոյությանն ուղղված սպառնալիքի զգացման հետևանքով։ Այս ամենը ստիպում է տարբեր մասնագիտությունների, սեռի, տարիքի, կրթության, դավանանք ու ազգություն ունեցող մարդկանց էքստրեմալ ձևով ինքնուրույն մոբիլիզացվել անորոշ վտանգներին դիմակայելու նպատակով։