Սեյրան Օհանյանի հարցը՝ կրկին փակ նիստով

Սեյրան Օհանյանի հարցը՝ կրկին փակ նիստով

ԱԺ-ն փակ նիստով շարունակում է քննարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու հարցը։ 

Քննարկմանը մասնակցելու է 57 ՔՊ-ական պատգամավոր։ Ինչպես երեկ, այսօր ևս, ընդդիմությունը չի մասնակցում հարցի քննարկմանը։ 

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը երեք կետով միջնորդություն է ներկայացրել՝ քրեական հետապնդում սկսելու համար, սակայն այդ կետերից միայն մեկը բաց քննարկման արժանացավ։

Նարե Գնունի