Ողբերգական վրաերթ, հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. Shamshyan

Ողբերգական վրաերթ, հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. Shamshyan

Երեկ՝ ապրիլի 8-ին, հիվանդանոցում մահացել է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիրայր Կարապետյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Լյուդմիլա Խաչատրյանն է, ով վրաերթի էր ենթարկվել ժամը 06:10-ի սահմաններում՝ 70-ամյա Մուշեղ Հ.-ի կողմից վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի կողմից՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 8-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել հետիոտնին: 
 
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր հիվանդանոց:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդը ենթարկվել էև սթափության փորձաքննության, եղել էր սթափ: