Գերմանացի արտահանողները «գնային ծայրահեղ ճգնաժամի» մեջ են եւ այս տարի 70 միլիարդ եվրոյի (69 միլիարդ դոլար) լրացուցիչ ծախսեր են կրել՝ արտադրողների եւ ներմուծման գների կտրուկ աճի պատճառով, չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի արդյունաբերական եւ առևտրային պալատների ասոցիացիան (DIHK), փոխանցում է Reuters-ը:
Ասոցիացիայի կողմից անցկացված հարցումների եւ հաշվարկների համաձայն՝ առաջին կիսամյակում գերմանական ընկերություններն արտահանվող ապրանքների գները բարձրացրել են 14.7 տոկոսով, սակայն արտադրողների եւ ներմուծման գները մոտ երկու անգամ ավելի արագ էին աճում։
«Արդյունքում Գերմանիայի արտաքին առեւտրային բեռը միայն առաջին վեց ամսում կազմել է 70 միլիարդ եվրո»,- Reuters-ին ասել է DIHK-ի արտաքին առեւտրի բաժնի ղեկավար Ֆոլկեր Թրեյերը:
Գերմանական արտաքին առեւտուրը հայտնվել է գների ծայրահեղ նվազման վիճակում, որից առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ազատվել չի կարողանա, քանի որ ընկերություններն իրենց բարձր ծախսերի միայն մի մասն են փոխանցում օտարերկրյա հաճախորդներին, բացատրել է Թրեյերը:
Չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, մատակարարումների պակասին եւ Չինաստանում կորոնավիրուսի պատճառով մատակարարման խափանմանը, գերմանական արտահանումը տարվա առաջին կիսամյակում փաստացի աճել է 13 տոկոսով ։
Սակայն DIHK-ի հաշվարկներով՝ իրական թվերը բացասական են. արտահանումը նվազել է 1.5 տոկոսով։ «Դա նշանակում է, որ Գերմանիայի արտաքին առեւտուրն արդեն ռեցեսիայի մեջ է»,- ասել է Թրեյերը:
DIHK-ի վերջին բիզնես հետազոտության համաձայն՝ արտահանման հիմնական ոլորտների ընկերությունները հատկապես ծանր վիճակում են։ Օրինակ՝ ավտոարտադրողների 17 տոկոսն ասել է, որ ծախսերի ավելացումը հաճախորդներին չի փոխանցի, իսկ դեղագործական ընկերությունների 35 տոկոսը եւս դա չեն անի։
«Այս պահին նշաններ չկան, որ այս լարված իրավիճակն արագ կլուծվի»,- ասել է Թրեյերը՝ հավելելով, որ որոշ ընկերություններ եւս վախենում են պահանջարկի թուլացումից Չինաստանի եւ Միացյալ Նահանգների հիմնական շուկաներում։