Ուզում եմ նոր պատմություն գրել․ Նեյմարը տեղափոխվեց Ալ-Հիլալ

Ուզում եմ նոր պատմություն գրել․ Նեյմարը տեղափոխվեց Ալ-Հիլալ

Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ», հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

 Նեյմարը մեկնաբանել է «Ալ-Հիլալ» տեղափոխությունը. «Ես միշտ ցանկացել եմ փորձարկել իմ ունակությունները նոր վայրում: Ուզում եմ նոր պատմություն գրել, Սաուդյան Արաբիայի առաջնությունում շատ որակյալ խաղացողներ կան, լիգան շատ արագ է զարգանում։ «Ալ-Հիլալը» մեծ ակումբ է՝ ֆանտաստիկ երկրպագուներով: Ես զգում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել ինձ համար ճիշտ ժամանակին: Ես սիրում եմ գոլ խփել և հաղթել, նախատեսում եմ շարունակել դա անել իմ նոր թիմի հետ»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը երկու տարվա պայմանագրով կվաստակի մոտ 300 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոպանցում։