Թրամփն անդրադարձել է Զելենսկուն և Պուտինին

Թրամփն անդրադարձել է Զելենսկուն և Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ռուս-ուկրաիանական հակամարտության կարգավորման մասին։

«Ես ծանր խոսակցություն ունեցա Զելենսկու հետ, քանի որ ինձ դուր չեկան նրա ասածները»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «FOX News»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական կարգավորմանը։ 

Թրամփն ընդգծել է, որ Զելենսկին աշխարհի «լավագույն առևտրականն է» և «շատ ավելի լավ, քան ես»։ «Նա ամեն անգամ գալիս և հեռանում է 100 միլիոն դոլարով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Ես միշտ ասել եմ, որ նա հաղթաթուղթ չունի։ Դա ճշմարտություն է»,- նշել է Թրամփը։

Նա նաև ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր ​​Պուտինն իր տանկերով «ցեխի մեջ չխրվեր, նրանք Կիեւում կլինեին մոտ 5 ժամից»։

Ըստ նրա՝ ՌԴ ղեկավարը «հոգնել է պատերազմից, թեև փորձում է հակառակը ցույց տալ»։