Հրդեհ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում

Հրդեհ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում

Օգոստոսի 9-ին, ժամը 19:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են աղբ և խոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում են մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն։