ՀԴԲ-ն ն վստահ չէ, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփը գնդակից է վիրավnրվել հանրահավաքին մաhափորձի ժամանակ

Հետաքննությունների դաշնային բյուրոն վստահ չէ, որ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը գնդակից է վիրավորվել հանրահավաքին մահափորձի ժամանակ։
«Որոշակի կասկածներ կան՝ արդյո՞ք նա ականջին հարված է ստացել փամփուշտից, թե՞ բեկորից [տելեսուֆլյորի]», - ասել է բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախագահի Հանրապետական թեկնածուն հրաձգության պատճառով ընդհատել էր հանրային ելույթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցները փակում նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրա ուղղությամբ կրակոց է եղել ու վնասվել է նրա ականջը։ Նա արյուն էր կորցրել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետո հայտնել էր, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել էր մեկ հանդիսատես, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել: