Շամպինիոնները նվազեցնու՞մ են քաղցկեղային ուռուցքների չափերը և արգելակում դրանց հետագա աճը

Շամպինիոնները նվազեցնու՞մ են քաղցկեղային ուռուցքների չափերը և արգելակում դրանց հետագա աճը

Սպիտակ սնկերն օժտված են քաղցկեղի դեմ պայքարելու հատկությամբ, ինչի մասին վկայում են կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոնք ուսումնասիրել են սննդի օգտագործումը բուժական նպատակներով։ Նրանք ոչ միայն ճնշում են ուռուցքների զարգացումը, այլև օգնում են քաղցկեղի դեմ պայքարի համար պատասխանատու իմունային բջիջներին ավելի լավ հաղթահարել իրենց խնդիրը:

Հետազոտողները շեշտում են, որ թեև իրենց տվյալները ցույց են տալիս, որ սնկերը կարող են խթանել իմունային համակարգի հակաուռուցքային գործունեությունը և արգելակել քաղցկեղի բջիջների տարածումը, սակայն կարևոր է չփոխել ձեր սննդակարգը՝ ավելացնելով սնկերի օգտագործումը՝ առանց ձեր բժշկի  հետ խորհրդակցելու։ 

Թեև սովորական սպիտակ սունկը երկար ժամանակ գովազդվել է որպես հակաքաղցկեղային հատկություններով սնուցող միջոց, մինչ այժմ պարզ չէր, թե ինչպես է այն աշխատում: Ամերիկայի քաղցկեղի հետազոտության և բուժման առաջատար կենտրոններից մեկի՝ City of Hope-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես են այս հայտնի սնկի մեխանիզմները փոխազդում մարմնի հետ:

«Հույսի քաղաք»-ի հետազոտողները ուսումնասիրում են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են  սունկը, խաղողի կորիզի էքստրակտը, նուռը, հապալասը:
«Մենք հայտնաբերել ենք, որ բույսերից ստացված նյութերը կարող են մի օր օգտագործվել քաղցկեղի ավանդական բուժման և կանխարգելման համար», - ասել է պրոֆեսորը:

Նախորդ փուլի 1-ին կլինիկական փորձարկման ժամանակ հետազոտողները շագանակագեղձի քաղցկեղի կրկնվող հիվանդներին տվել են սպիտակ  սնկի էքստրակտ պարունակող հաբեր՝ որպես սննդարար թերապիա: Արդյունքում, 36 մասնակիցներից 13-ի մոտ նկատվել է շագանակագեղձի հատուկ հակագենի (PSA) մակարդակի նվազում, մինչդեռ տեստոստերոնի մակարդակը մնացել է անփոփոխ: PSA-ն սպիտակուց է, որն արտադրվում է ինչպես քաղցկեղային, այնպես էլ ոչ քաղցկեղային շագանակագեղձի բջիջների կողմից, և դրա կոնցենտրացիան չափվում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար:

Երկրորդ փուլի նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ մկների իմունային պատասխանը սունկ ուտելու նկատմամբ և կլինիկական փորձարկումներ նմանատիպ հիվանդությամբ տառապող հիվանդների հետ:

Հետազոտողները փորձարկել են FDA-ի կողմից հաստատված  սնկի էքստրակտի արդյունավետությունը մկների վրա և՛ կանխարգելման, և՛ բուժման համար: Կանխարգելիչ նպատակներով էքստրակտը մկներին տվել են քաղցկեղի բջիջների ներմուծումից մեկ շաբաթ առաջ, ինչը զգալիորեն դանդաղեցրել է շագանակագեղձի ուռուցքների զարգացումը և մեծացրել նրանց գոյատևումը։ Երբ մկների մոտ ուռուցքների առաջացումից հետո էքստրակտն ընդունվել է, ամենօրյա չափաբաժինը օգնել է նվազեցնել և պահպանել ուռուցքի չափը: Բացի այդ, մզվածքն օգնել է մեծացնել մկների կյանքի տևողությունը։