Ֆանտան գյուղի դաշտերում այրվել է մոտ 28 հա խոտածածկույթ

Ֆանտան գյուղի դաշտերում այրվել է մոտ 28 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 16։05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գութանասար լեռան մոտակա դաշտում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանտան գյուղի դաշտերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։08-ին, մարվել՝ 18։16-ին: Այրվել է մոտ 28 հա խոտածածկույթ: