ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ-ները կարևորեցին տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը
Որպես ՀՀ պաշտպանության նախարար` վերջին ժամանակահատվածում չորս անգամ այցելել եմ Փարիզ։ Սակայն մեզ համար մեծ պատիվ է պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին։ Այս մասին ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա և զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։ Ես և պարոն Լըկորնյուն անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերին, կարևորեցինք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը»,- ասաց Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում