«Անպաշտպան» ոստիկանություն
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, որի փաստացի անգործության հետևանքով՝ թիրախավորվում է արդեն ոստիկանությունը:
Զոհվեց ոստիկան
Շաբաթ օրը Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն վնասազերծելու ժամանակ զոհվեց մեկ ոստիկան՝ ոստիկանության կապիտան, վիրավորում ստացավ ևս մեկը՝ ոստիկանության լեյտենանտ։
Փոխե՜լ նախարարին
Երկար երկրում քրեական բարքերի «վերածնունդ» է: Հետևություններ անողներ չկային, ցանկացած քննադատության բերան իշխանությունները «փակում» են:
Ի վերջո, կրիմինալը թակեց նաև ոստիկանության «դուռը»՝ բացահայտորեն հիշեցնելով, որ «ասողը» ոչ թե իրավապահ համակարգն է, այլ՝ խուժանը:
Ոստիկանությունը շատ վաղուց դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքների և համակարգի ողնաշարը ջարդող անհասկանալի ռեֆորմների պատանդը:
Այս տխուր վիճակը շտկելու համար պետք է նախ պաշտոնանկ արվի ՆԳ ղեկավարությունը: