Քանյե Ուեսթը ցանկացել է վրեժ լուծել Քիմից նոր կնոջ օգնությամբ․ ահա, թե ինչ է անում զույգը

Քանյե Ուեսթը ցանկացել է վրեժ լուծել Քիմից նոր կնոջ օգնությամբ․ ահա, թե ինչ է անում զույգը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ցանկացել է վրեժ լուծել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից իր նոր կնոջ՝ դիզայներ Բիանկա Սենսորիի օգնությամբ։ Գրել է The Sun-ը։

Ըստ անանուն մնացած ինսայդերների՝ 46-ամյա երաժիշտը հիացած է Skims ապրանքանիշի հաջողություններով, որը պատկանում է իր նախկին կնոջը, այնքան, որ նախատեսում է ստեղծել ներքնազգեստի սեփական ընկերությունը։

Բացի այդ, ռեփերը ցանկանում է դա անել «ավելի ռիսկային և սեքսուալ»՝ Քարդաշյանից վաճառքով առաջ անցնելու համար։

«Ահա թե ինչու է նա ցուցադրում Բիանկային այս բացահայտ հանդերձանքով: Նա նրա մուսան է։ Նա կարծում է, որ կկարողանա այս կերպ ցուցադրել իր ապրանքանիշը, և բոլոր հավաքածուները կվաճառվեն»,- պարզաբանել են աղբյուրները։