Քիմ Քարդաշյանը փչացրել է Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստը (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը փչացրել է Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստը (լուսանկարներ)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը վնասել է Մերիլին Մոնրոյի զգեստը, որը կրել է Met Gala-ի ընթացքում. հայտնում է Pop Culture-ը։

Միջոցառումից հետո փորձագետները հայտարարել են, որ զգեստն իդեալական վիճակում է մնացել, և Քիմը լրջորեն նիհարել է՝ այն կրելու համար։ Սակայն պարզվում է, որ այն, այնուամենայնիվ վնասվել է, չնայած նրան, որ աստղը այն անգամ մինչև վերջ չէր կոճկել։

Զգեստի կարերը քանդվել են, այն մաշվել է, փոկվել են դեկորատիվ բյուրեղները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանը նիհարել է յոթ կիլոգրամով՝ Մերիլին Մոնրոյի զգեստը կրելու համար։