ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունն Արկտիկայում՝ ՌԴ-ի ու Չինաստանի համագործակցության պատճառով

ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունն Արկտիկայում՝ ՌԴ-ի ու Չինաստանի համագործակցության պատճառով

Հյուսիսում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը չի բխում ՆԱՏՕ-ի երկրների շահերից, ինչի պատճառով էլ դաշինքն ուժեղացնում է իր ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով այցով գտնվում է Կանադայում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«Պեկինը և Մոսկվան ակտիվացրել են իրենց գործնական համագործակցությունը Արկտիկայում: Սա խորացված ռազմավարական գործընկերության մի մասն է, որը մարտահրավեր է նետում մեր արժեքներին և մեր շահերին: Մեր պատասխանը տարածաշրջանում ուժեղ և կանխատեսելի ներկայությունն է», -ասել է նա:

Ստոլտենբերգը բացատրել է, որ «Ռուսաստանի հնարավորությունները հյուսիսում ռազմավարական մարտահրավեր են մեզ համար», և «Չինաստանն ընդլայնում է իր ներկայությունը Արկտիկայի տարածքում։ Պեկինը նախատեսում է Հեռավոր հյուսիսում կառուցել ամենամեծ սառցահատը և տասնյակ միլիարդավոր դոլարներ ներդնել էներգետիկայի, ենթակառուցվածքների և հետազոտական նախագծերում»: