Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում Jeep-ը Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված վիճակում հայտնվել է Թոխմախի գերեզմանների տարածքում. կա վիրավոր

Blog Image

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:40-ի սահմաններում Jeep մակնիշի ավտոմեքենան Դավիթ-Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Թոխմախի գերեզմանների տարածքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Send