Սաուդյան իշխանություններին քննադատելու համար կին իրավապաշտպանը դատապարտվել է 34 տարվա ազատազրկման

Սաուդյան իշխանություններին քննադատելու համար կին իրավապաշտպանը դատապարտվել է 34 տարվա ազատազրկման

Կին իրավապաշտպան Սալմա ալ-Շեհաբը 34 տարվա ազատազրկման է դատապարտվել Twitter-ում սաուդյան իշխանություններին քննադատելու համար: Սաուդցի իրավապաշտպանները պահանջում են չեղարկել վճիռը. հայտնում է RIA Novosti-ն:

Բրիտանական Լիդսի համալսարանի ասպիրանտը կալանավորվել էր 2021 թվականի հունվարի 15-ին՝ հասարակական կարգը խարխլելու փորձ կատարողներին աջակցելու, ինչպես նաև Twitter-ում կեղծ շշուկներ հրապարակելու մեղադրանքով։ Անցյալ տարեվերջին նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, որը Վերաքննիչ դատարանը հասցրել է 34 տարվա՝ համաձայն հակաահաբեկչական և կիբերհանցագործության մասին օրենքների: