Ստամբուլում փակվում է հայտնի զբոսաշրջային կամուրջը

Ստամբուլի ամենաբանուկ և ամենահայտնի զբոսաշրջային կամուրջներից մեկը՝ Գալաթա կամուրջը, փակ է 40 օրով, ինչը հասանելի է միայն տրամվայներին՝ այն ամրացնելու և սեյսմակայուն դարձնելու համար. հայտնել է Ստամբուլի քաղաքապետարանը։
Աշխատանքները կսկսվեն կիրակի կեսգիշերին և չեն ազդի տրամվայի երթեւեկության վրա։ Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա որոշակի օրերին կկիրառվեն տարբեր սահմանափակումներ, որոնց մասին քաղաքացիները կտեղեկացվեն SMS-ի միջոցով։
«Վերանորոգման արդյունքում կամրջի ծառայության ժամկետը կերկարացվի, ինչպես նաև կբարձրացվի սեյսմակայունությունը»,- ասվում է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրությունում։