Իրինա Շեյքին քննադատել են V Magazine-ում նոր ֆոտոշարքի համար (լուսանկարներ)

Իրինա Շեյքին քննադատել են V Magazine-ում նոր ֆոտոշարքի համար (լուսանկարներ)

Համացանցի օգտատերերը զայրացած մեկնաբանություններ են թողել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի լուսանկարների տակ, որոնք արվել են ամերիկյան V Magazine ամսագրի համար: 

Ուկրաինայից մեկնաբանների դժգոհությունն առաջացրել է ոչ թե սուպերմոդելի հարցազրույցի բովանդակությունը, այլ հրապարակման վերնագրում V տառը։ Նրանք դա համարել են Շեյքի աջակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Բացի դրանից, Շեյքի ձեռքերի կարմիր ձեռնոցները որոշ օգտատերեր համեմատել են արյան հետ։

Ռուս մոդելի` ամերիկացի խմբագիրների ընտրությունը շատերն անվանել են ոչ ադեկվատ, իսկ ինչ-որ մեկը խորհուրդ է տվել անունը փոխել Z Magazine-ի։ 

Ռուսներն իրենց հերթին աջակցել են Շեյքի ֆոտոշարքին՝ նրան անվանելով թագուհի և «այս աշխարհի զարդարանք»։