Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ եղանակն առաջիկա օրերին

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։