Հայաստանը երբեք չի քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

Հայաստանը երբեք չի քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է Հայաստանի նկատմամբ կազմակերպության վերաբերմունքով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխությունների ենթարկվեն»,– ասսել է նա

Նրա խոսքով իրենք երբեք հայտարարություններ չեն արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։

«Ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, սա մեզ շատ մտահոգում է։ Կարծես թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի»։