Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին

Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հեռավար կարգով պատասխանել քաղաքացիների հարցերին։

Նաիրա Մարտիրոսյանը հարցրել է. «Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը պայքարում է ժողովրդի կողքին։ Ի՞նչ եք կարծում՝ ժամանակը չէ՞, որ եկեղեցին կոշտ հայտարարությամբ հանդես գա»:

«Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ որ պետք է լինի` իր ժողովրդի կողքին։ Նրա ակտիվությունն էլ , ի հեճուկս փաշինյանական ոհմակի վայրահաչոցների, շատ բնական է և հիմնավոր։ Չէ՞ որ Հայ Առաքելական եկեղեցին լոկ կրոնական կազմակերպություն չէ, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման կարևորագույն կառույցներից մեկը, որի բացառիկ առաքելությունը այս հարցում ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։

Հաշվի առնելով, որ Նիկոլը լայնածավալ հարձակում է իրականացնում մեր ինքնության դեմ, Եկեղեցին ունի և իրացնում է իր իրավունքը՝ պաշտպանել այն։ Իշխանական հիստերիայի հիմքում նաև այլ շարժառիթ կա. այս 6 տարիների ընթացքում Փաշինյանին հաջողվել է կազմաքանդել գրեթե բոլոր պետական և ազգային կառույցները, բացի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, որի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան փաշինյանական կցորդների վերածված իշխանությունների 3 ճյուղերը՝ միասին վերցրած։ Սակայն համաժողովրդական պայքարի ամբողջ բեռը թողնել միայն Եկեղեցու վրա, նույնպես չի կարելի, և հասարակության տարբեր հատվածներ, ներառյալ` քաղաքական շրջանակները, պետք է իրենց բաժին ծանրությունը կրեն սեփական ուսերի վրա։

Անշնորհակալ գործ է Եկեղեցուն իր առաքելության մեջ հրապարակավ խորհուրդներ տալը, իրենք գիտեն հայ ժողովրդի ակնկալիքները, հույսերը, հույզերը, և դրանք արդարացնելու համար կշարունակեն իրենց ազգային և հոգևոր ծառայությունները։

Առիթից օգտվելով` կոչ եմ անում բոլոր ավանդական հոգևոր֊կրոնական կառույցներին՝ անմասն չմնալ Հայաստանի համար այս ճակատագրական պայքարից»։