Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է

Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հացագործությունների քննության բաժնում, ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի որոշմամբ, նախաձեռնվել է վարույթ՝ մարտի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի 80/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Էդգար Արզումանյանի վարած Hyundai մակնիշի, 42-ամյա Էլլա Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի և 60-ամյա Հակոբ Շալջյանի վարած Akura մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով Է. Հովհաննիսյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ 8-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 69-ամյա Մառլենա Հովակիմյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: