Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ

Blog Image

Ֆիլիպիններում չորեքշաբթի՝ հուլիսի 27-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն անդրադարձել է ավելի քան 12,9 հազար մարդու վրա, հայտնի է չորս զոհի մասին. այդ մասին հաղորդում է TASS գործակալությունը Ֆիլիպինների Տարերային աղետների հետևանքների չեզոքացման ու վտանգների կանխարգելման ազգային խորհրդին հղումով։

Վարչության տվյալներով՝ 567 մարդ գտնվում է տարհանման 21 կենտրոնում, շուրջ 1200 մարդ նախապես էին տարհանվել։ Տարերային աղետի հետևանքով տուժել է 131 մարդ, անհետ կորածներ չկան։

Երկրաշարժի հետևանքով վնասվել է 857 տուն, ամբողջությամբ ավերվել՝ 11-ը։ 17 ենթակառուցվածքային օբյեկտին հասցված վնասը գնահատվում է 33,8 միլիոն պեսո, ինչը համարժեք է 608,2 հազար դոլարին։ Բացի այդ, վնասվել են նաև 23 ավտոճանապարհ և 5 կամուրջ։ 37 քաղաքում էլեկտրամատակարարման անջատումներ են գրանցվել, սակայն 36-ում էկեկտաէներգիան արդեն վերականգնվել է։

Շրջաններից մեկում դադարեցվել է 20 ուսումնական հաստատության ու 54 ձեռնարկության աշխատանքը։ Օգնության ցուցաբերման համար կառավարության կողմից հատկացվել է 291,7 հազար պեսո (5,2 հազար դոլար)։

Send