Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա «Մեծ յոթնյակի» երկրներին (G7)՝ արգելելով Ռուսաստանից ոսկու ներկրումը։ Այս մասին նա հայտարարել է՝ ժամանելով Գերմանիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին: Ջոնսոնի խոսքերը մեջբերում է The Independent-ը։ G7 երկրների՝ ռուսական ոսկու ներկրումն արգելելու ծրագրերը Twitter-ի իր էջում հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս պատժամիջոցները կտարածվեն արգելքից հետո արդյունահանվող ոսկու վրա և չեն ազդի արդեն գնված ոսկու վրա։
Մեծ Բրիտանիան 2021 թվականին ռուսական ոսկու հիմնական ներկրողն է եղել. այն Ռուսաստանից գնել է 266,1 տոննա ոսկի (ընդհանուր արտահանման գրեթե 90%-ը) 15,4 մլրդ դոլարով, ապա գալիս են Ղազախստանը (8,1 տոննա), Շվեյցարիան (7,3 տոննա), Հնդկաստանը (5,7 տոննա), Գերմանիան (5,5 տոննա), Բելառուսը (3,7 տոննա), Թուրքիան (2,1 տոննա):