Ռուսաստանին հրամայվել է հարձակողական գործողություն սկսել

Ռուսաստանին հրամայվել է հարձակողական գործողություն սկսել

Բանակցային գործընթացից Ուկրաինայի հրաժարվելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգ է տրվել բոլոր ուղղություններով գրոհ սկսել։ Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը հրաժարվեց բանակցային գործընթացից, այսօր բոլոր ստորաբաժանումներին հրահանգ է տրվել բոլոր ուղղություններով հարձակողական գործողություն իրականացնել՝ համաձայն գործողության պլանի», - ասել է Կոնաշենկովը։