Ո՞ր միրգը պետք է ուտել քնի հետ կապված խնդիրների դեպքում

Ո՞ր միրգը պետք է ուտել  քնի հետ կապված խնդիրների դեպքում

Ըստ վերականգնող բժիշկ Սերգեյ Ագապկինի՝ կեռասը և բալը պարունակում են մելատոնին և կարելի է ուտել՝ անքնության դեմ պայքարելու համար։

«Նույն նյութը, որը մենք արտադրում ենք որպես հորմոն», - նշել է Ագապկինը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում։ Նրա խոսքով՝ 100 գրամ կեռաս կամ բալ  ուտելն օգնում է ավելի հեշտ քնել գիշերը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կեռասը պարունակում է հորմոն, որը կարգավորում է մարդու քուն-արթնացման ցիկլը: Մելատոնինը օգնում է վերահսկել մարմնի ներքին ժամացույցը և նպաստում է քնին:

 

Կեռասը այն սակավաթիվ մթերքներից է, որը բնականաբար մելատոնին է պարունակում: Հետևաբար, կեռասի կամ դրանց հյութի օգտագործումը կարող է օգտակար լինել քնի որակի բարելավման համար: Առավելագույն օգուտներ ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել կեռաս կամ դրա հյութը երեկոյան կամ քնելուց առաջ։