Apple-ը գուցե օգտագործի Google-ի AI-ն և OpenAI-ն iPhone-ում

Apple-ը գուցե օգտագործի Google-ի AI-ն և OpenAI-ն iPhone-ում

Apple-ը բանակցություններ է վարում Google-ի հետ iPhone-ում Gemini լեզվի մոդելի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Զուգահեռաբար Թիմ Կուկի ընկերությունը նմանատիպ բանակցություններ է վարում OpenAI-ի հետ։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ը ցանկանում է ստանալ Gemini-ի օգտագործման լիցենզիա՝ Google-ի չաթբոտը օգտագործելու համար արդեն iOS 18-ում, որը կթողարկվի այս տարի:

Միաժամանակ Apple-ն ինքնուրույն զարգացնում է AI-ն, իսկ օպերացիոն համակարգի նոր տարբերակում կներառվի սեփական չաթ-բոտի մոդելը։ Այնուամենայնիվ, Apple-ի սեփական AI մոդելը կենտրոնանում է գործառույթների վրա, որոնք աշխատում են անմիջապես սարքերի վրա:

«Apple-ին անհրաժեշտ է երրորդ կողմի արտադրանք՝ ամպի վրա հիմնված գործառույթներին աջակցելու համար, ինչպիսիք են տեքստի նկարագրությունից պատկերներ ստեղծելը կամ օգտվողի պարզ հրահանգների հիման վրա տեքստեր գրելը»,- նշում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ եթե Apple-ի և Google-ի միջև բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, նրանց նոր համագործակցությունը կարող է կնքվել որոնման ծառայության վերաբերյալ համաձայնագրի հիման վրա։ Google-ը Apple-ին տալիս է եկամտի 36%-ը Safari ինտերնետ բրաուզերի միջոցով օգտվողների կողմից դիտված գովազդից ավելի քան 20 տարի: Փոխարենը, Apple-ը երաշխավորել է Google-ին, որ իր որոնողական ծառայությունը միշտ կլինի Safari-ում որպես որոնման լռելյայն համակարգ:

Կողմերը դեռ վերջնական որոշման չեն եկել համաձայնագրի պայմանների վերաբերյալ։ Ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։

Apple-ի և Google-ի միջև նոր համաձայնագիրը դժվար թե հավանության արժանանա ԱՄՆ և ԵՄ կարգավորիչների կողմից։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել ընկերությունների դեմ դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ Google որոնողական համակարգը որպես Safari-ում լռելյայն ծառայություն օգտագործելու համաձայնության պատճառով: Իսկ ԵՄ-ում փետրվարին ուժի մեջ է մտել «թվային ծառայությունների շուկայի օրենքը», որը, ի թիվս այլ բաների, պարտավորեցնում է Google-ին օգտատերերին հնարավորություն տալ ընտրելու որոնման համակարգերի և բրաուզերների տարբերակների միջև։