Բենզեման ու Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայի առաջնությունից

Բենզեման ու Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայի առաջնությունից

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մտադիր են հեռանալ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնությունից։ Գրել է Fichajes-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ պատճառը շոգ կլիման, հանդիպումներին երկրպագուների քիչ քանակն են, իսկ ոչ հաջող խաղի դեպքում՝ երկրպագուների քննադատությունն են։

«Ալ Իթիհադին» հարձակվող և ավագ Կարիմ Բենզեման գուցե 2009 թվականին հեռանալուց հետո վերադառնա ֆրանսիական «Լիոն», որտեղ սկսել էր պրոֆեսիոնալ կարիերան։ Նա սաուդական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 6 գնդակի և 3 գոլային փոխանցման հեղինակ։  

Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հույս ունի «Ալ Ահլիից» վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։

Ֆիրմինոն նույնպես անցած ամռանն է տեղափոխվել Սաուդյան Արաբիա անգլիական «Լիվերպուլից»։ «Ալ Ահլիի» կազմում բրազիլացին մասնակցել է 19 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։