Երևանում նույն շենքի բակից գողացել են «Hyundai»-ի և «Lexus»-ների կողային հայելիների ապակիներ. Shamshyan

Երևանում նույն շենքի բակից գողացել են «Hyundai»-ի և «Lexus»-ների կողային հայելիների ապակիներ. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության փողոցի 76/1 հասցեի բակում կայանված ավտոմեքենաներից գողացել են կողային հայելիների ապակիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 7-ի՝ ժամը 20։00-ից մինչև ապրիլի 8-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում կայանված «Hyundai» և թվով 4 «Lexus» մակնիշի ավտոմեքենաների կողային հայլիների ապակիները բացակայում են:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել են Տավուշի մարզի բնակիչներ 30-ամյա Ատոմ Հաթամյանը և 37-ամյա Կարեն Գրիգորյանը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ։