Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք․ Արցախի ՄԻՊ

Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք․ Արցախի ՄԻՊ

Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք՝ հայտարարելով, որ ադրբեջանական իշխանության ներքո Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։ Գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում։

«Մենք հայտարարեցինք, որ ադրբեջանական իշխանության ներքո, հայատյացությամբ սնվող Ալիևի ստեղծած հասարակության մեջ Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու որևէ միջոց չկա։ Ալիևն իր ամեն քայլով ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Տոյվո Կլաար, Էնթոնի Բլինքեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, դուք գոնե հիմա հասկանո՞ւմ եք»,-գրել է նա՝ կից ներկայացնելով Ստեփանակերտի հրապարակում Ստեփան Շահումյանի արձանի տապալումն Ադրբեջանի կողմից։