Բժիշկը որոշ մարդկանց խորհուրդ է տվել չուտել խավիար

Բժիշկը որոշ մարդկանց խորհուրդ է տվել չուտել  խավիար

Ամանորյա սեղանի ուտեստներից մեկը` կարմիր խավիարը, որը մատուցում են տոստերի, տառտլետների և սենդվիչների վրա, պարունակում է վիտամիններ և օմեգա-3:

Չնայած իր հարուստ կազմին, այն կարող է վնասել մարդկանց որոշ խմբերի։ Այս մասին զգուշացրել է թերապեւտ, սննդաբան, ալերգոլոգ-իմունոլոգ Անտոնինա Սավոլյուկը, գրել է 5tv.ru-ն։

Այսպիսով, ըստ բժշկի, ձկան խավիարով սենդվիչներ կարող են հրահրել ենթաստամոքսային գեղձի, խոլեցիստիտի և խոլելիտիազի սրացում։

«Սպիտակ հացը պարզ ածխաջրեր է, կարագը՝ կենդանական ճարպեր, կարմիր խավիարը՝ կենդանական ճարպեր, սպիտակուցներ և շատ աղ», - բացատրել է Սավոլյուկը։

Նրա խոսքով՝ նման բաղադրությունը ենթաստամոքսային գեղձի և լյարդի համար դժվար կլինի մշակել։ 

Մասնագետն ընդգծել է, որ խավիարը հակացուցված է լյարդի, լեղապարկի կամ արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց։ Աղի ավելցուկը, ըստ Սավոլյուկի, առաջացնում է այտուցներ և խաթարում նյութափոխանակությունը։

Սավոլյուկը նկատել է, որ չի կարելի ամեն օր կարմիր խավիար ուտել։ 

Հավասարակշռության համար ավելի լավ է սենդվիչներ համադրել բանջարեղենի հետ։ «Եթե շատ եք ուզում, կերեք սենդվիչի մի փոքրիկ կտոր՝ այն բալանսավորելով բուսական մթերքներով»,- խորհուրդ է տվել սննդաբանը։