Զինված ուժերի ողջ անձնակազմը պաշտպանության նախարարի հրամանով պարգևավճար կստանա

Մամուլում լուրեր են տարածվել, թե տարեվերջին զինված ուժերի ամբողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց տարածված լուրերը:
«Հաստատում եմ. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով»,- նշեց Թորոսյանը:
Նարե Գնունի