Մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի գլխավոր կոնստրուկտորը

Մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի գլխավոր կոնստրուկտորը

Կյանքի 92-րդ տարում մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Մամալիգան. հայտնել է «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգը: 

«Ցավով տեղեկացնում ենք, որ 92 տարեկանում մահացել է «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի գլխավոր կոնստրուկտոր Օլեգ Իվանովիչ Մամալիգան»,- ասվում է հաղորդագրությունում։