Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չորսամյա Արտյոմն անհետացել է․ նրան արդեն տասը ժամ է փնտրում է ավելի քան 70 մարդ (տեսանյութ)

Blog Image

Հրեական ինքնավար շրջանի Պեսչանոե գյուղում չորսամյա տղա է անհետացել. նրան արդեն տասը ժամ է փնտրում է ավելի քան 70 մարդ։

Mash տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Արտյոմը երեկոյան ժամը յոթի մոտ քայլել է տան մոտով, սակայն ինչ-որ պահի անհետացել է։ Ծնողներն իրենք չեն կարողացել նրան գտնել գյուղում, ուստի տեղական ժամանակով կեսգիշերին դիմել են ոստիկանություն։ Այնտեղ այժմ առավոտյան ժամը հինգն է։

Օգնության են հասել տեղի բնակիչները, օպերատիվ ծառայությունները և Երեխաներին օգնող ազգային կենտրոնի կամավորները։ Մարդիկ բաժանվել են խմբերի և ուսումնասիրում են տարածքը։ Գյուղի մոտ ճահճոտ տարածք կա, որտեղ ամենաակտիվ որոնողական աշխատանքներն են ընթանում։

Տեսանյութն՝ այստեղ

Send