Հայաստանի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի․ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

Չնայած Հայաստանի որոշմանը 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվարկվի: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Նա խոսել է կազմակերպության բյուջեի մասին։
Քաղաքական գործչի խոսքով՝ 2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ «Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,- նշել է Վասիլևը։
Վիկտոր Վասիլևն ընդգծել է, որ ՀՀ–ն կվճարի այդ գումարը, թե ոչ, արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է, իսկ կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխվել է բոլոր անդամ պետությունների միջև։
«Մուծումների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%–ը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջև։ Համապատասխանաբար յուրաքանչյուրը վճարում է բյուջեի 10-ական տոկոսը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունը»,- հավելել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։