Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Համայնքային կոլապս. Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում հազարավոր բնակիչներ մնացել են առանց գազի

Blog Image

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում պեղումների ժամանակ գազատարի վնասման հետեւանքով 2300 բաժանորդ մնացել է առանց գազի։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 200 միլիմետր տրամագծով ստորգետնյա գազատարը, որը Գյունաշլիի գազաբաշխիչ կայանից մատակարարում է Թազաքենդ, Ուչթեփե և Ջաֆարխանլի գյուղերը, պեղումների ժամանակ վնասվել է։

Արդյունքում դադարեցվել է 2300 բաժանորդի գազամատակարարումը։ Աշխատանքներ են տարվում վթարի վերացման ուղղությամբ։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world