Թուրքիայի Անթալիա առողջարանային նահանգում երկու ավտոբուսների վթարի հետևանքով առնվազն 25 մարդ է տուժել. այդ մասին հայտնել է TRT հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ալանիա քաղաքում, որտեղ զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրանոց մեկնող ավտոբուսը բախվել է մեկ այլ ավտոբուսի։ Վթարի ժամը չի նշվում։ 25 տուժածներից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։