Բարսելոնան հաղթեց Օսասունային

Բարսելոնան հաղթեց Օսասունային

Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ: «Բարսելոնան» համարվում էր հանդիպման բացահայտ ֆավորիտը, ուստի զարմանալի չէ, որ կատալոնացիներն ավելի շատ տիրում էին գնդակին և վերահսկում խաղը: Նրանց հաջողվեց հաշիվ բացել նույնիսկ ընդմիջումից առաջ։

Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ Կունդեն: 76-ին Ավիլան հավասարեցրեց այն, իսկ 84-ին տանտերերը մնացին 10 հոգով՝ հեռացվեց Կատենան, նշանակվեց 11-մետրանոց: Գնդակին մոտեցավ Լևանդովսկին և այն ուղարկեց ցանցը:

Չավիի սաները 3 միավոր վաստակեցին և այս խաղից հետո 10 միավորով 3-րդ տեղում են: «Օսասունան» 6 միավորով 10-րդն է: