Արտակարգ դեպք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ

Արտակարգ դեպք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ

Երեւանում Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։

Մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելել բաժին բերված տղամարդու կինը և սպառնացել՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար հոգեբանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Փրկարարները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի ծառայողներն ու Երևանի գնդի պարեկները բանակցություններ են վարել այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո՝ հաջողվել է, և կինը հրաժարվել է այդ քայլից։ 

Կայքի տեղեկություններով՝ կինը սպառնում էր, որ կկտրի իր երակները։