Ձեր կուսակցի գլուխն այնքան զուգարանակոնքին խփեցին, որ մահացավ․ Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

Օրենքը հարցն ամբողջապես չի լուծում, բայց քայլ պետք է անել։ Այդ մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նրա խոսքով՝ ինքն ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ օրենքի նախագծի համահեղինակ է դարձել։ «Ինձ մոտ այս միտքն առաջացավ, երբ մի ֆիլմ ընկավ աչքովս համացանցում, որտեղ առաջին հինգ րոպեում այնպիսի բառապաշար ու բարքեր էին, որ չեմ ուզի այստեղ որևէ օրինակ բերել»,- նշեց նա։

Նկատենք, որ ըստ նախագծի՝ քրեական բարքերին հարող ֆիլմերը պետք է ցուցադրվեն 00:00-06:00 սահմանում։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է դադարեցնել ցուցադրել այն ֆիլմերը, որոնք քրեական տարրեր են պարունակում, եթե անգամ դրանք լավագույն ֆիլմեր են։

«Ու հերիք է բարքերից խոսեք։ Ձեր կուսակից Պողոս Պողոսյանի գլուխն այնքան զուգարանակոնքին խփեցին, որ մահացավ։ Ի՞նչ արեցիք դուք դրանից հետո․ միացաք ու եկաք ԱԺ այդ նույն թիմի ներկայացուցչի հետ»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության այն հայտարարություններին, որոնք կապված են նրա՝ քաղաքացու վրա թքելու դեպքին։

Մանրամասները՝ տեսանյութում։