Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ թարգմանված նյութերում խոտաններ կային

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ թարգմանված նյութերում խոտաններ կային

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ թարգմանիչը ներկա չէր, իսկ տրամադրված թարգմանություններում խոտաններ կային։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Սակայն, հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված պարզաբանումների անհրաժեշտություն կա, դրանք պետք է ուսումնասիրվեն թարգմանիչի ներկայությամբ, ուստի դատական նիստը ենթակա է հետաձգման։

Սա այն դեպքն էր, երբ թե՛ մեղադրող, թե՛ պաշտպանական կողմերը համաձայնեցին՝ նիստը պետք է հետաձգել։