Արդբեջանն ամբողջությամբ տարհանել և Բաքու է տեղափոխել Իրանում իր դիվանագետներին ու նրանց ընտանիքներին

Արդբեջանն ամբողջությամբ տարհանել և Բաքու  է տեղափոխել Իրանում իր դիվանագետներին ու նրանց ընտանիքներին

Արդբեջանը տարհանեց և Բաքու տեղափոխեց Իրանում իր դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն էլ հայտարարել էր, որ Բաքուն դադարեցրել է իր դիվանագիտական գործունեությունը Թեհրանում։ Նա նաև նշել էր, որ Թավրիզում իրենց հյուպատոսությունը շարունակելու է իր աշխատանքը»,-գրել է նա։

Ավելի ուշ, հրապարակվեց տեսանյութ՝ ինչպես Իրանում Ադրբեջանի դեսպանատան տարհանված աշխատակիցներն ընտանիքներով ժամանել են Բաքու: