Ի՞նչն է արագացնում ուղեղի ծերացումը․ խոսել է մասնագետը

Ի՞նչն է արագացնում ուղեղի ծերացումը․ խոսել է մասնագետը

Արյան շաքարի հաճախակի տատանումները արագացնում են ուղեղի ծերացումը, զգուշացրել է էնդոկրինոլոգ, բժիշկ Զուխրա Պավլովան։ Նա իր Telegram ալիքում բացահայտել է մտավոր կարողությունների անկման անհասկանալի պատճառը։

Պավլովան ընդգծել է, որ ճիշտ և հավասարակշռված սնունդը կարող է նորմալացնել արյան շաքարի մակարդակը և դրանով իսկ դանդաղեցնել ուղեղի ծերացումը։ Բժշկի խոսքով՝ այդ նպատակին լավագույնս համապատասխանում է միջերկրածովյան սննդակարգը։ «Միջերկրածովյան դիետան ներառում է առողջ, հավասարակշռված դիետայի հիմնական սկզբունքները՝ շատ բանջարեղեն, մրգեր, չհագեցած ճարպեր, քիչ ալկոհոլ, շաքար, կարմիր միս և անառողջ ճարպեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պոլիֆենոլներով հարուստ կանաչ տերեւավոր բանջարեղենին»,- ասել է էնդոկրինոլոգը։

Պավլովան նշել  է, որ կանաչ թեյը և ունդարիա շագանակագույն ջրիմուռները, որոնք նաև հայտնի են որպես վակամե, արդյունավետորեն նորմալացնում են գլյուկոզայի մակարդակը: 

Բժիշկն ընդգծել է, որ պետք չէ ամբողջությամբ հրաժարվել շաքարից։ Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն՝ մոտ 2000 կիլոկալարիա օգտագործող առողջ մարդը կարող է օրական ուտել մոտ 50 գրամ շաքարավազ։ Բայց կարևոր է, որ այս քանակի մեծ մասը ստացվում է սովորական մթերքներում հայտնաբերված թաքնված շաքարներից: