Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Եղվարդում. բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen Golf»-ը և «Opel»-ը, 2 վիրավnր կա

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում, բախվել են 22-ամյա Արման Ա.-ի վարած «Volkswagen Golf», 18-ամյա Ռազմիկ Խ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 59-ամյա Աշոտ Ղ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերստիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց:  

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  

Send