Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների համար

Հայաստանում Դանիայի դեսպան Ան Թոֆթ Սորենսենն իր թվիթերյան(X)միկրոբլոգում հայտնել է, որ Դանիան Հայաստանին մարդասիրական օգնություն կտրամադրի․
«Դանիան 1 միլիոն կրոն է հատկացնում Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար», - գրել է դեսպանը և լուսանկարներ հրապարակել Արցախի քաղաքացիներին հյուրընկալող Գորիսի մարդասիրական կայանից