Նիկոլն ասաց՝ որոշել է չհանձնվել, բայց հանձնել Տավուշի՝ ռազմավարական նշանակության տարածքները

Մենք շփվում ենք հանրության հետ ու տեսնում ենք պրկված զայրույթը, որ կա հայության մեջ։ Այդ մասին այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ կայծ պետք է լինի, որ հանրությունը դուրս գա։

«Երբ ինչ-որ օլիգարխի «սասինսկիի» գործարանը փակեն, կարող է կայծ առաջանալ, ու պայքար սկսեն»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նկատեց՝ Հայաստանն այսօր կանգնած է անվտանգային բազմաթիվ մարտահրավերների առջև, բայց անվտանգային գերվտանգը հենց Նիկոլ Փաշինյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում