Դանի Ալվեսը կալանավորվել է, նրան 4-12 տարվա ազատազրկում է սպառնում

Դանի Ալվեսը կալանավորվել է, նրան 4-12 տարվա ազատազրկում է սպառնում

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշը կարող է ազատազրկվել 4-12 տարի ժամկետով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Իսպանական «Այոն այո է» օրենքի համաձայն՝ սեռական ոտնձգությունը պատժվում է 4-12 տարվա ազատազրկմամբ։ Դանի Ալվեշին կալանքի տակ են վերցրել՝ առանց գրավի հնարավորության, իսկ մեքսիկական «Պումաս» ակումբը խզել է պայմանագիրը խաղացողի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մեղադրվում է դեկտեմբերի 30-ին գիշերային ակումբներից մեկում կանանցից մեկի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ինքը՝ Ալվեսը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Նա գիշերային ակումբում եղել է կնոջ և ընկերների հետ, որոնք ևս պնդում են, որ Ալվեսը շատ կարճ ժամանակ է անցկացրել ակումբում։