Չնայած շոգին` երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Չնայած շոգին` երեկոյան ժամերին քամին կուժգնանա. եղանակի տեսություն

ՀայաստանիՀանրապետության տարածքում օգոստոսի 5-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Երևան քաղաքում օգոստոսի 5-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում օգոստոսի 5–ի գիշերը եղել է 24-26 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35...+37 աստիճան։

Գերատեսչությունից զգուշացնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: